«Գույներ և ազդեցություններ»․ Մ․ Սարյանի արվեստանոցում

Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն ու անգլիախոսների ճամբարականները Մարտիրոս Սարյանի թանգարանում էին։

Նախորդ այցելության ժամանակ ծանոթացանք նկարչի կյանքին և գործունեությանը, հավաքեցինք նրա մասին տեղեկություններ, ուսումնասիրեցինք և շրջեցինք թանգարանում։

Այս անգամ այլ բան էինք նախատեսել։ Անգլիախոսների ջոկատի հետ միասին եղանք թանգաանի սրահներից մեկում և անգլերենով փորձեցինք ներկայացնել մեր իմացած տեղեկությունները նկարչի մասին։

Այնուհետև եղանք արվեստանոցում, որտեղ մեզ էին սպասում իրական ներկերն ու վրձինները։ Վերցնելով վրձինները, նկարեցինք մեր զգացողությունները՝  Սարյանի ոճով և գույներով։

Ողջ ընթացքում հնչում էր Ղազարոս Սարյանի երաժշտությունը, որն էլ ավելի էր ոգևորում մեզ։

Օրվա մասին պատմող փոքրիկ ֆիլմն՝ այստե՛ղ։

Օրվա մասին պատմող նկարաշարը՝  ստորև։

(4) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>