Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

08:50՝  Միասնական ունկնդրում՝ Վիվալդի- Տարվա եղանակներ` Գարուն

09:00 Ուրախ մարմնամարզություն

Միասնական ընթերցումներ

Եղ.Չարենց «Գիտեք, որ գարուն է արդեն» և  «Հայրենիքում»

Միասնական երգերի կատարում

1. Հոգևոր երգ` Սուրբ Աստված

2.Ախ գարուն է, 

3. Անգլերեն երգ

4. Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

5. Ռուսերեն երգեր 1, 2

6. Խնկի ծառը ծաղկել է

7. Կարկաչա,

8. Զարկ բոլոճիկ

9. Զատկական պարեգեր` Յալալի. Օր պար

(33) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>