Դպրոցը բաց արվեստանոց. Գույներ և ազդեցություններ

Ապրիլի 7, ժամը՝ 11:30

Դպրոցը բաց արվեստանոց. Գույներ և ազդեցություններ

Ձոն ստուգատես. «Մեր մայրիկների լվացքը»
Լուսանկարչական ցուցահանդես. «Ծառերը որպես բնության հուշարձաններ»
Լուսանկարչական ցուցահանդես.«Ջրանցքները որպես բնության հուշարձաններ»


Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, ուսուցիչներ

Միասնական կատարումներ պուրակում

Խնկի ծառը ծաղկել է
Զարկ բոլոճիկ
Կարկաչա
Զատկական պարեգեր`

Ախ գարուն է
Օր պար
Յալալի
Միասնական ընթերցումներ
Ղազարոս Աղայան

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե˜, թը՜ռռ, բազե˜ թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե˜– հե˜– հե˜…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜– հա՜– հա՜…

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ 
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներսէ ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչումէ
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քըչքըչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Եղիե Չարենց
Գիտե՞քոր գարուն է արդեն…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

Ե. Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Վ. Տերյան

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Հյուրասիրություն

(157) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>