Ընդունելություն 2018-2019

Բարև  հարգելի՛ ծնող, սովորող կամ էլ պարզապես հետևողընթերցող։ 

Ես Կարինե Խառատյանն եմ: Արդեն 8-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ ԵՊՄՀի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտեը, ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում:  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:
2018-2019
ուսումնական տարում սիրով շարունակելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։ 
Սիրով սպասում ենք այն բոլոր սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ և հետաքրիքր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։ 


Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները և միջավայրը
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ։
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում։
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռք բերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում։
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն։
Մարմնամարզական խաղերի, ստուգատեսերի իրականացում։
Լող, հեծանվավարություն, վազք։

Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով։
Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
Երկարացված օրվա
Երթուղիներով սովորողների տեղափոխման

Լրացուցիչ կրթություն`
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ)
Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Ուսումնական բլոգ՝ https://karinekharatyanblog.wordpress.com/
Էլեկրոնային հասցե՝ [email protected]
Հեռ՝ (093) 09 73 08
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
Էլեկրոնային հասցե՝ [email protected]
Հեռ` (043) 17 56 98
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/

Հեռ՝ (010) 73 52 10 

 

(144) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>