Հունիսյան մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով» ուսումնական նախագիծ

Ժամանակահատված — Հունիսի 18-22-ը

Մասնակիցներ — Կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց  ընդունվող սովորողներ, 1-5-րդ դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր» հունիսյան ճամբարով՝ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը (2012թ. ծնված), 1-5-րդ դասարանի սովորողները մասնակցում են  հնգօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը: 

«Մուտք կրթահամալիր» ճամբարը կազմակերպվում է  հունիսի 18-22-ը։
Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:

Հայտերի լրացման վերջնաժամկետը հունիսի 16-ն է:

Ճամբարի բովանդակությունը

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. Paint ծրագիր
  • Երգ, պար, պարերգ
  • Մարզական գործունեություն
  • Լող, հեծանիվ
  • Պարտիզապուրակային գործունեություն. Էկո-նախագծերի իրականացում /2800 խնդրով Երևան նախագծերի շրջանակում/
  • Նախագծեր ուսումնական ագարակում
  • Քայլք-ճամփորդություն
  • Պարի և երգի  ուսուցում
  • Կավագործություն
  • Հեքիաթասացություն
  • Զրույցներ և քննարկումներ տարբեր թեմաներով
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Մեդիագործիքների կիրառում

 

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարը կազմակերպվում է ջոկատներով․

  • Հյուսիսային դպրոցի ջոկատ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի հանդիպումների բաղադրիչները և ուսումնական գործունեության ուղղություններն են․ 

Արդյունքում

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական  ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Անհրաժեշտ միջոցներ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․

  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • տոպրակներ՝ նախատեսված աղբի համար
  • պաշտպանող հիգիենիկ ձեռնոցներ
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից՝ նախապես մոտենալով «Տիգրան Հայրապետյան» գրադարան և գրանցվելով վերցնել գործիքը

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. (010)73 52 10, 043 17 56 98

(31) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>