Դասընթաց՝ անիվների վրա

Հրաչիկ Միրզոյանի հետ ճամփորդությունն իրոք ուսուցողական էր՝ սկսած երթուղայինի միջից: Շարունակ ուզում էիր ամբողջ ընթացքը նկարահանել, ձայնագրել և շարունակ ափսոսանք ապրում՝ յուրաքանչյուր անգամ տեսագրությունը միացնել չհասցնելու դեպքում: Դեռ ի՜նչ իմանայինք, որ առջևում այսպիսի անտառ կար, անտառագող-անտառապահեր կային, խեղճ ու կրակ անգրագետ փայտահատ կար, ով հերոսաբար, թե վախից կիսամեռ իր վրա էր վերցնում տասնյակ ծառերի սպանդը և վերջապես ի՜նչ իմանայինք, որ հարկավոր էր խնայողաբար օգտագործել մեր տեսախցիկների հնարավորությունները՝ այդ ամենն անմահացնելու համար:

Հիշեցի Նարինե Փիլոյանի ֆեյսբուքյան էջի գրառումը՝ որոշ անտառապահերի մասին. <<Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք>>:

Ի՜նչ ոգևորված խումբ էր, մինչդեռ մարդիկ կային, որ քնելու համար խելքը իրենցը չէր:

Սովորում ենք Սևանի մասին՝ Սևանի ճանապարհին

Ուղիղ եթեր երթուղայինում՝ սովորում ենք, թե ինչ է նշանակում արգելոց

Փոքրիկ տեսադաս՝ Պարզ լճի մոտ

(39) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>