Գոշավանք-Արտանիշ

Անտառում դարձանք հանցագործության բացահայտման անմիջական մասնակիցներ, և մեր հետևողականությունը բերեց նրան, որ կազմվեց երկու քրեական արձանագրություն: Մեկը՝ անտառահատության, մյուսը՝ երկու տաքարյուն երիտասարդների վերաբերյալ, ովքեր ջանք չէին խնայում ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծել և մեզ անտառից օտարել:

Եթե իսկապես ուզում ենք կանխել բարբարոսությունը, որը պարբերաբար տեղի է ունենում Դիլիջանի անտառում, բացահայտել իսկական անտառագող բիզնեսմեններին, ապա պետք է սկսել հենց այս  << զոն նայողներից>>, որոնց համար անկեղծ ասած ցավում եմ, քանի որ նրանք ընդամենը հերթական գործիք են ոմանց ձեռքին և չեն գիտակցում, թե ինչ են անում և թե ովքեր են իսկական ֆաշիստները, ինչպես մեզ անվանեցին:

Անտառում մեր առաքելությունն ավարտելուց հետո, շարունակեցինք քայլարշավը Գոշավանք: Գոշավանքում մեզ դիմավորեց Գոշ գյուղի դպրոցի փոխտնօրեն Արմինե Գրիգորյանը և ուղեկցեց դեպի աղբյուր: Այնքան ծարավ էինք…

Հրաչիկ Միրզոյանը պատմեց Գոշ գյուղի եզրին գտնվող Գոշավանք կրոնական, կրթական և մշակութային կենտրոնի նշանակության, կառուցվածքի, հատակագծի, ճարտարապետության, Մխիթար Գոշի, Իվանե Զաքարյանի և միջնադարյան այլ արժանահիշատակ անձանց և իրադարձությունների մասին, որոնք կապված են եղել Գոշավանքի հետ: Եղանք գրատուն-զանգակատանը, ուսումնասիրեցինք խաչքարերը, նստեցինք խոտերի մեջ, վայելեցինք հրաշք միջավայրը, այնուհետև Գոշ գյուղից ընթրիքի համար գնումներ կատարեցինք և շարժվեցինք Արտանիշ՝ Հրաչիկ Միրզոյանի հյուրընկալ առանձնատուն:

Ֆիլմի լուսանկարները՝ Արմինե Գրիգորյանի

Ֆիլմը պատրաստեց Հայկուհի Հովհաննիսյանը

Արդեն Արտանիշում ենք: Արշավորդները նախաճաշել և տեղավորվել են իրենց հարմարավետ սենյակներում:

 

(57) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>