Այնթապի դպրոցի անդրադարձը՝ երկօրյա արշավի վերաբերյալ

Այնթապի հ.2 դպրոցի ուսուցչուհի Նարինե Փիլոյանի ֆեյսբուքյան էջից.

Օր 1-ին, 04.07.2018:
Այս էկոհայրենագիտական աշրավը կազմակերպելու համար Այնթապի հ.2 դպրոցի << Բնասերներ>> խմբակը իր խորին շնորհակալությունն է հայտնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ հանձինս Haykuhi Hovhannisyanի, ում՝ իր գործին անմնացորդ նվիրվածության շնորհիվ, ունեցանք երկու անմոռանալի օր: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև երկու դպրոցների սաներին ուղեկցող Грачик Мирзоянին, մեզ կրթելու, բնության լեզուն թարգմանելու, բնության նկատմամբ ոտնձգություն կատարողների դեմ պայքարի ճանապարհը ցույց տալու համար, որի մասին առանձին կներկայացնենք: Անտառով քայլելու ընթացքում աշակերտները ձեռք բերեցին տարբեր հմտություններ,օրինակ ինչու և ինչպես քայլել շարասյունով, ինչպես հոգատար լինել մեկը մյուսի հանդեպ, ինչու է պետք ջուրը խնայողաբար օգտագործել, ուսապարկում վերցնել ամենաանհրաժեշտը և այլն, ճանաչեցին տարբեր բույսեր, ինչպիսիք են՝ բոխին, թեղին, դրախտածառը, թանթրվենին, լորենին, թխկին, կեչին, հաճարենին, կաղնին, տխլենին,ուրցը, աստղաբույսը, երեքնուկը, զգայնուկը, կղմուխ բույսը, ջղախոտը, տափոլոռը, տելեկիան, նվիկ բույսը, և այլն: Այցելեցինք նաև Գոշավանք, որի մասին պարոն Հրաչիկը ևս բավականին խորը գիտելիքներով զինեց աշակերտներին: Սա մի հրաշալի օր էր, որ անջնջելի հետք թողեց մեզ վրա:
Նկարները շատ ավելին կլինեին, եթե ուսանկարչական ապարատի մարտկոցը չդավաճաներ 😉

Մեր աչքերի տեսած գեղեցկությունից մի պատառիկ

Օր 2-րդ, մաս 1-ին: 05.07.2018
Մեր արշավի երկրորդ օրը սկսվեց մի դրախտային պարտեզով ամառանոցում, սկզբից մի փոքրիկ գյուղատնտեսական աշխատանք կատարեցինք, այնուհետև պարոն Միրզոյանը երեխաներին ժողովրդական պար սովորեցրեց, որից հետո էլ անցանք յոգայի վարժությունների, երեխաները մի փոքր ազատ խաղ ունեցան, ճաշեցինք և ճանապարհորդվեցինք լեռ բարձրանալու, ինչից հետո մեզ սպաասում էր կապուտաչյա Սևանը: Լուսանկարները՝ այստեղ:

Օր 2-րդ, մաս 2-րդ

Բնասերներս արդեն սովորել են ճանապարհին պառկել և չմտածել, թե ինչ շապիկ է իրենց հագին, կամաց-կամաց դառնում են արշավորդ՝ բնության մարդ:

 

(18) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>