Մարզական պարապմունք ավագ ընկերների հետ
Մարզական ստուգատեսին ընդառաջ այսօրվա մարզական պարապմունքն անցկացրեցին մեր ավագ ընկերները՝ Ավագ դպրոցի սովորողներ Ռոբերտ Աղաջանյանը, Արամ Խաչատրյանն ու Հայկ Երիցյանը։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (4) դիտում
Բաց ու զարգացնող ֆիզիկական և մեդիա միջավայր: Ուսուցումը՝ թվային միջոցներով, ուսումնական նախագծերով-օրացույցով:
Դասվար՝ Մանուշակ Աբրահամյան
Մարզական ստուգատեսին ընդառաջ այսօրվա մարզական պարապմունքն անցկացրեցին մեր ավագ ընկերները՝ Ավագ դպրոցի սովորողներ Ռոբերտ Աղաջանյանը, Արամ Խաչատրյանն ու Հայկ Երիցյանը։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (4) դիտում
Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի ճամբարականները այցելել էին 1.2 ջոկատի ճամբարականներին։ Երկրորդ դասարանցիները կրտսեր ընկերներին ծանոթացրին Word փաստաթղթին, միասին ստեղծեցին փաստաթուղթը և մուտքագրեցին բառեր։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (5) դիտում
Ամանորյա տոնախմբությունը ծնողի տեսախցիկից։ Տեսանյութը՝ Մարինա Մերուժանյանի Դիտե՛ք այստե՛ղ։ (3) դիտում
Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները նամակ են գրել Ձմեռ պապիկին։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (9) դիտում
Ամանորի ծեսին ընդառաջ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները տարեգաթա թխեցին։ Չմոռացան նաև գաթայի մեջ բաժինք դնել։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (7) դիտում
Հյուսիսային դպրոցի 2․1 դասարան էր այցելել «Մարի կլինիկ» ստամատոլոգիական կլինիկայի մանկական ատամնաբույժ Աննա Գրիգորյանը։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (25) դիտում
Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներն «Էկո պայուսակներ» համագործակցային նախագծի շրջանակում արդեն այսպիսի գեղեցիկ էկոպայուսակներ ունեն։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (37) դիտում
Աշնանային մեկ օրն անցկացրեցինք Երևանի բուսաբանական այգում։ Քայլեցինք, վայելեցինք աշնանային եղանակը, ուսումնասիրեցինք ծանոթ ու անծանոթ բույսերը, վազվզեցինք սկյուռիկների ետևից, կաղիններ ու տերևներ հավաքեցինք տեխնոլոգիական աշխատանքի համար։ Ավելին՝ դասարանական բլոգում։ (44)…
«Կոմիտասյան օրեր» նախագիծի շրջանակում, Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողների հետ իրականացրեցինք «Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ»: Թանգարանում ունեցանք շատ հետաքրքիր շրջայց, որից հետո մասնակցեցինք «Զար, զընգը, թող զնգա» կրթական ծրագրին: (73) դիտում
Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները «Իմ անվան պատմությունը» ուսումնական նախագծի շրջանակում պատմում են իրենց անվանանակոչության և անվան նշանակության մասին։ Նախագծի ամփոփումը՝ դասարանական բլոգում։ (32) դիտում