Առցանց դաս. «Դոլի ճայը»

Կարծիքներ բաժնում գրեք տրված  հարցերի  պատասխանը.

Ինչ կասես`

Հեքիաթի մասին

Դոլիի մասին

Ճտերի մասին
Հեքիաթը տես այստեղ:

(4) դիտում

12 կարծիք Առցանց դաս. «Դոլի ճայը»

  • Մարի Առաքելյան  Գրում է:

    Շատ հեըաքրքիր հեքիաթ էր:Սկզբում ես վախեցա,ինևձ թվաց թե ինչ-որ մեկը հատուկ կոտրել է ձուն,բայց հետո ես հասկացա որ ձագուկն է դուրս եկել:Զարմացա թե ինչու Դոլին մի անգամից չճանաչեց իր սեփական ձագին:Դոլին իմ կարծիքով մի քիչ կասկածամիտ էր:Իսկ Դոլիի չորրորդ ձագուկը շատ ճարպիկ էր,իսկ մյուսները այնքան էլ չէ:

  • Աիդա Պետրոսյան  Գրում է:

    Բարի երեկո: Իսկ ես գիտե՞ք ինչ հասկացա. համարյա անհնար է ճիշտ մայրիկ լինել, երբ երեխադ արդեն ծնվել է: Մայրիկի դերը խանգարում է: Երբ հեքիաթն առաջին ամգամ էի կարդում, դեռ վերջին չհասած, արդեն վախենում էի, որ Դոլին ինչ-որ բան սխալ կանի: Շատ կուզեի, որ մեկն ինձ ասեր՝ ինչն էր դա…

  • Արտյոմ Ստեփանյան  Գրում է:

    Հա, երևի այն, որ Դոլին չէր հասկանա, որ անճոռնին իր ձագուկն է և կվնասեր նրան:

  • Ռուզաննա  Գրում է:

    Հեքիաթը շատ զարմանալի էր:
    Դոլին շատ հոգատար մայր էր
    Ճտերից մեկը դոլիի նման չէր:

  • Արուսյակ Ավետիսյան  Գրում է:

    Ես Դոլի ճային կասեմ որ ինքը շատ մոռացկոտ է:

    • Պատրիկ Կոնուեյ  Գրում է:

      Ինչ՛ էր մոռացել Դոլի ճայը:

  • Պատրիկ Կոնուեյ  Գրում է:

    Ես հեքիաթը հավանեցի որովհետև այն թռչունի և իր բալիկների մասին էր: Դոլլին չափից դուրս հոգատար էր և չէր հասկանում, որ իր բալիկները ուզում էին իրենց շրջապատող աշխարհը հետազոտել:

  • Մարինա Մինասյան  Գրում է:

    Դոլին միամիտ էր, որովհետև չճանաչեց իր ձագուկին: Ինձ շատ դուր եկավ մոր և ձագի երկխոսությունը,քանի որ այն շատ զվարճալի էր:

  • Լուսինե Մայիլյան  Գրում է:

    Հեքիաթը շատ լավն էր և հետաքրքիր:
    Դոլլին շատ անխելք էր, որովհետև նա չճանաչեց իր ձագուկին, որն անօգնական էր և փոքրիկ:

  • Ալեքսանդր Գրիգորյան  Գրում է:

    Ի՞նչ կասես

    • Հեքիաթի մասին

    Շատ լավն էր որովհետև այն պատմում էր զվարճալի ճայի մասին։

    Դոլիի մասին

    Նա շատ հոգատար մայր էր, բայց նաև անփորձ էր:

    Ճտերի մասին

    Նրանք շատ հետաքրքրասեր էին և ուզում էին շուտ դուրս գալ իրենց ձվիկներից:

  • Էրիկ Հախինյան  Գրում է:

    Հեքիաթը հոգատար մայրիկ Դոլիի մասին է. Իսկ նրա ձագուկներն շատ անհանգիստ արարծներ էին. Հեքիաթում գեղեցիկ նկարագրվաց էր ծովը, որն ինձ շատ գրավեց.

  • Նարե  Գրում է:

    Ծիծաղելի ու հետաքրքիր հեքիաթ է: Ես շատ հավանեցի այն ու տվեցի, որ տատիկս էլ այն կարդա:Դոլին անփորձ, բայց պատասխատանու ծնող է: Նա հոգ է տանում իր ձվերի համար:Ճտերը համառ են ու հետաքրքրասեր:

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>