Առցանց դաս


Ղ. Աղայան.  «Արևի ճառագայթները» 

Սիրելի’ սովորողներ, ընթերցում եք հեքիաթը և կարծիքներ բաժնում գրում Ձեր մեկնաբանությունները:

1. Ինչի՞ մասին էր հեքիաթը:
2. Քո կարծիքով ո
՞ ւր կընկնեն արևի մյուս ճառագայթները: Շարունակի’ր նախադասությունները  

  • Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ…
  • Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ…
  • Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ…

 

(4) դիտում

8 կարծիք Առցանց դաս

  • Ավետիսյան Միքայել  Գրում է:

    Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ և արթնացրեց բոլոր կենդանիներին, շուրջը աղմուկով լցվեց…
    Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ Արարատ սարին՝ ձյան շերտից մի փոքր հալեցնելու ու թեթևացնելու սարի բեռը։ Սարից սկսեցին առվակներ հոսել…
    Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ խրճիթից ներս և արթնացրեց մարդկանց։ ՈՒ մարդը սկսեց իր ամենօրյա, աշխատանքներով լի օրը…

    Հեքիաթը արևի հերթական օրվա, առաջին յոթ ճառագայթների մասին է…

  • Karine Kharatyan  Գրում է:

    Ապրե’ս, Միքայել ջան:

  • Գևորգ  Գրում է:

    Հեքիաթը առավոտվա մասին է,այն մասին, թե ինչպես է արթնանում երկիրը:

    Արևի հինգերորդ ճառագայթը ընկավ շուն ու կատվի վրա ու նրանք սկսեցին իրենց խաղը: Արևի վեցերորդ ճառագայթը ընկավ տատիկի վրա ու նա վեր կացավ, որ իր հավիկներին կուտ տա:
    Յոթերորդ ճառագայթն ընկավ բալիկների վրա ու բալիկները ուրախ-ուրախ վեր կացան,նախաճաշեցին ու վազեցին` որը դպրոց, որը բակ՝ խաղալու:

  • Արտյոմ Ստեփանյան  Գրում է:

    Հեքիաթը արտույտի, նապաստակի, աքաղաղի, մեղուների մասին էր:
    Արևի հինգերորդ ճառագայթը ընկավ գոմի վրա:
    Վեցերորդ ճառագայթը ընկավ արջի վրա:
    Յոթերորդ ճառագայթը ընկավ շնիկի վրա:

  • Ռուզաննա  Գրում է:

    Հեքիաթը առավոտի և քնածներին արթնացնելու մասին էր: Իմ կարծիքով մյուս ճառագայթը կընկնի բուի վրա:
    Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ ծտի վրա, ծիտը բնից դուրս թռավ և ճվճվաց:
    Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ մարդկանց վրա, մարդիկ արթնացան և գնացին աշխատանքի:
    Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ կենդանիներ վրա, կենդանինիները արթնացան և նախաճաշիկ արեցին:

  • Գոռ Սաֆարյան  Գրում է:

    Հեքիաթը արևի ճառայթների մասին է: Արևը գցում է իր ճառագայթները ծառերի ,ծաղիկների , կենդանիների և թռչունների վրա և բոլորին արթնացնում: Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ աքլորի վրա և նա ծուղրուղու կանչեց:
    Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ ծաղիկի վրա և ծաղիկը թերթիկները բացեց:
    Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ մարդկանց վրա, որ արթնանան:

  • Ալեքս  Գրում է:

    Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ սարերին, հալվեց ձյունը, առաջացան կարկաչուն առվակներ:
    Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ ծաղիկների վրա և արթնացրեց ձմեռվա խոր քնից:
    Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ մոլորակի վրա և մոլորակը կենդանացավ:

  • Հովհաննիսյան Էրիկ  Գրում է:

    Հեքիաթը արևի ճառագայթների մասին էր:
    Արևի հինգերորդ ճառագայթն ընկավ շենքերի վրա:
    Արևի վեցերորդ ճառագայթն ընկավ մարդկանց վրա:
    Արևի յոթերորդ ճառագայթն ընկավ անտառների և լեռների վրա:

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>