Առցանց դաս. «Ալիսա-գլորիկը Ջովանինոյի հեքիաթում»

Շարունակել պատմությունը…

Ալիսա-գլորիկը շա~տ էր սիրում գլորվել: Գլորվեց-գլորվեց և հայտնվեց  մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նորից գլորվեց-գլորվեց և ….

(6) դիտում

9 կարծիք Առցանց դաս. «Ալիսա-գլորիկը Ջովանինոյի հեքիաթում»

  • Ալեքս  Գրում է:

    Ալիսա-գլորիկը շա~տ էր սիրում գլորվել: Գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նորից գլորվեց-գլորվեց և ընկավ մի շա~տ սիրուն այգի, որտեղ կային բազմագույն և բազմապիսի ծաղիկներ: Փորձեց վարդ քաղել, բայց վարդը իր հետ խոսեց մարդկային ձայնով և խնդրեց, որ իրեն չպոկի: Մի քիչ առաջանալով հանդիպեց Ջովանինոյին, որը խաղում էր փոքրիկ Իշխանի հետ: Նրանք շատ լավ օր անցկացրեցին միասին: Իսկ հետո` քանի որ գլորիկը սիրում էր մշտապես գլորվել, գլորվեց ու ընկավ իմ դասընկերուհի Էլենի պատմության մեջ:

  • Միքայել Ավետիսյան  Գրում է:

    Ալիսա-գլորիկը շա՜տ էր սիրում գլորվել: Գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նորից գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի հրաշալի աշխարհում։ Դա հեքիաթների աշխարհն էր, որտեղ Ալիսան այնքան շատ հերոսների հետ ծանոթացավ… Բայց ամենից շատ նրան դուր էր եկել գնդիկ-բոքոնիկը։ Չէ՞ որ նա էլ էր սիրում իր պես գլորվել…

  • Մարի Առաքելյան  Գրում է:

    Նորից գլորվեց-գլորվեց և ընկավ մի այգի ,որտեղ մի ծանոթ ձայն լսեց:Դե իհարկե դա Պիպին էր ,որը ծիծաղում էր Ջովանինոյի վրա ,քանի որ նա ոչ մի կերպ չէր համաձայնվում ապտակել պարեկին:Իսկ
    այդ վարդը Ջովանինոն հատուկ քաղել էր, որպեսզի Պիպին առանց փշերի վարդը տանի իր հետ Վիլլլա Վիլակուլա …

  • Արտյոմ Ստեփանյան  Գրում է:

    Նա ընկերացավ Գնդիկ-բոքոնիկի հետ և միասին շարունակեցին գլորվել: Գլորվեցին, գլորվեցին և ընկան Գնդիգլոր երկիր: Այնտեղ ամեն ինչ գլորվում էր.շենքերը, մարդիկ, կենդանիները, նույնիսկ համակարգիչները:

  • Ռուզաննա  Գրում է:

    Ալիսա-գլորիկը շատ էր սիրում գլորվել:Գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի երկրում որտեղ, ոչ մի սուր բան չկար:Նորից գլորվեց -գլորվեց և հայտնվեց Ջովանինոյի կողքին կանգնած պարեկին և փոքրիկ իշխանին:Նրանք ուզում էին պահմտոցի խաղաին, բայց մի հոգի ևս պետք է միանար իրենց:Ալիսա-գլորիկի ընկեր գնդլիկ-բոքոնիկը միացավ և միասին խաղացին տարբեր խաղեր օրինակ պահմտոցի,բռնոցի և այլ հետաքրքիր խաղեր:

  • Էրիկ հախինյան  Գրում է:

    Ալիսա-գլօրիկը շատ էր սիրում բոլորի կոշիկների մեջ մտնել և նա որոշեց ոստիկանի կոշիկի մեջ մտնել, որ մտա ոստիկանին խուտու տվեց որ նա դուրս եկավ մտավ իր հայրիկի ոտքի մեջ և այդպես բոլորի մեջ մտավ ու շարունակեց մտնել բոլորի կոշիկների մեջ:

  • Պատրիկ Կոնուեյ  Գրում է:

    Նա գլորվեց-գլորվեց և հասավ մի կլոր այգի, որտեղ բոլոր կառուսելները նույնպես կլոր էին: Նա շատ երկար մնաց այգում, որովհետև գլորվելը այնտեղ որտեղ ող մի սուր անկյուն չկա շատ հարմար է, քանի որ ոչ մի տեղդ չես ցավացնում:
    Երեկոյան Ալիսա Գլորիկը որոշեց կողքի երկիր գլորվի և տեսնի այնտեղ ինչ կա, բայց այդ երկիրում ամեն ինչ շատ սուր էր և Ալիսա Գլորիկը իրեն շատ ցավացրեց ամեն սուր անկյունի խփվելով: Նա որոշեց վերադառնալ այն երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա, և մնալ այնտեղ, քանի որ այնտեղ ավելի հետաքրքիր է:
    Եվ այդպես էլ արեց:

  • Լուսինե Մայիլյան  Գրում է:

    Ալիսա-գլորիկը շա~տ էր սիրում գլորվել: Գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նորից գլորվեց-գլորվեց և ընկավ իր հին բարեկամի մոտ Ջովանոյի, որը ապրում էր այն երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար:
    Նրանք միասին ընկերացան նաև կարմիր գլխարկի,ռոդարիի ` կապույտ լուսակիրի և էլի գժուկ կերպարների հետ: Նրանք միասին և գլորվում էին, և ծաղիկ հավաքում, համ էլ գժություն անում:

  • Էլեն Բաբայան  Գրում է:

    Ալիսա-գլորիկը շա~տ էր սիրում գլորվել: Գլորվեց-գլորվեց և հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Նորից գլորվեց-գլորվեց և հանդիպեց մի գլորիկի:Գլորիկի անունը նույնպես Ալիսիկ էր:Ալիսիկ-գլորիկը հարցրեց Ալիսա-գլորիկին.
    -Բար՛և-ասաց Ալիսիկ-գլորիկը-ես քեզ կպատմեմ մեր աշխարհի մասին:
    Ալիսա-գլորիկը համաձայնվեց և նրանք գնացին քաղաքը շրջելու:
    -Ալիսա-գլորիկ գիտես չե, որ մեր աշխարհում ոչմի սուր բան չկա:
    -Այ՞ո-զարմացավ Ալիսա-գլորիկը-իսկ ինչպե՞ս եք դուք ձեր տները կառուցում:
    -Մենք վերցնում ենք մե՜ծ գնդակներ որոնց մեչ ապրում ենք:
    Ալիսա-գլորիկը շատ բան իմացավ այդ երկրի մասին և իր երկիր վերադառնալիս ճանապարհին պատմեց այդ երկրի մասին իր հանդիպած մարդկանց:

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>