Գեղարդի քարանձավները հաղթահարված են

Ասատրյան Հարություն
/ուսումնական ճամփորդության հաշվետվություն/

Երեկ Գեղարդի վանք կատարած ճամփորդության ժամանակ, մենք որոշեցինք բարձրանալ դեպի քարանձավները: Երբ ընկեր Մանուշակը հարցրեց, թե ովքեր են ուզում հաղթահարել բարձրունքը, բոլորս միաբերան գոչեցինք՝ եեե՛ս: Մեզ միացան նաև որոշ ծնողներ և մենք ճանապարհ ընկանք: Երբ արդեն մի քանի քայլ բարձրացանք, հասկացանք, որ այնքան էլ հեշտ չէր, որքան որ մեզ էր թվում: Ճանապարհը շատ նեղ էր, փշոտ և անգամ վտանգավոր: Մեզանից շատերն անգամ փոքրիկ քերծվացքներ ստացան: Չնայած բոլոր բարդություններին, մենք՝ ընկեր Մանուշակի հետ միասին, հաղթահարեցինք ճանապարհը և սկսեցինք վանկարկել MSKH ՀԱՂ-ԹԱ-ՆԱԿ: 
Իմիջիայլոց, մենք ավելի ճարպիկ գտնվեցինք և ծնողները չկարողացան հասնել մեզ, իսկ ընկեր Մանուշակը մեզանից ճարպիկ գտնվեց և մեզանից էլ ավել բարձրացավ՝ էլ ավելի դժվար ճանապարհով: Մեր ոգևորությունն էլ ավելի մեծացավ, երբ տիար Բլեյանը զանգահարեց ընկեր Մանուշակին: Մենք բոլորս միաբերան այնպես գոռացինք <<Հայաստան, ծնունդդ շնորհավոր…>>, որ նա  լսեց:

 

(2) դիտում

Մեկ կարծիք Գեղարդի քարանձավները հաղթահարված են

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>