Գեղարդում

Մանե Բարսեղյան

/ուսումնական ճամփորդության հաշվետվություն/

Երեկ մենք գնացել էին Գեղարդի վանք: Ճանապարհին մենք գրում էինք, թե որ վայրերով ենք անցնում`Երևան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Գողթ, Գառնի, վերջապես հասանք Գեղարդի վանք: Այն շրջապատված էր հսկա ժայռերով, որոնց մեջ խցեր էին փորված, շատ խաչքարեր կային վանքի պատերին, հետաքրքիր նկարներ, փոքրիկ խորշեր կային, որոնց մեջ փոքրիկ քարեր էինք նետում ու երազանք պահում: Նաև մի բարձրունք հաղթահարեցինք, որպեսզի հասնենք քարանձավներից մեկին, այն աղբանոց էր դարձել:
Շատ էինք հոգնել: Նստեցինք հաց ուտելու, հետո մոտակա առվակի ջրում թրջվեցինք, քարերի վրայով ցատկեցինք, կարթով «ձուկ» բռնեցինք ու կերանք:
Մանր քարերով էլ MSKH հավաքեցինք ու էլի շատ խաղացինք:

(1) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>