Ազատաշենի թիվ 1 հիմնական դպրոցում

Այսօր մենք`Գեղարվեստի կրտսեր դպրոցի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ, այցելեցինք Ազատաշենի թիվ 1 հիմնական դպրոց: Այնտեղ մեզ էին սպասում այդ դպրոցի 3-6դասարանցի մի խումբ երեխաներ և ուսուցիչներն: Նրանք մեզ շատ լավ

ընդունեցին: Մեզ հետ տարել էինք նաև մեր գրքերից, որոնք նվիրեցինք երեխաներին: Գրքեր նվիրելուց հետո մեր ուսուցիչները նրանց ներկայացրեցին մեր կայքը, ենթակայքերն իրենց ենթաբաժիններով, մեդիագրադարանը, մեդիաօլիմպիադաները: Մենք էլ նրանցից ետ չմնացինք, ներկայացրեցինք մեր ստեղծած նյութերը, պատմեցինք, թե ինչպես ենք օգտագործում մեր էլեկտրոնային փոստերը, թե ինչ ծրագրերից ենք օգտվում ֆիլմ ստեղծելու համար: Չմոռացանք պատմել նաև մեր ամառային և ձմեռային ճամբարների մասին: Վերջում նրանց հետ երգեցինք մեր պատրաստած կարաոկեներից և ուրախ տրամադրությամբ վերադարձանք Գեղարվեստի դպրոց: Շնորհակալություն ենք հայտնում ընկեր Արմինեից, ով մեզ օգնեց և համեղ դեղձեր հյուրասիրեց:

Մերի Մկրտումյան

Նանե Խալաթյան

Մանե Բարսեղյան

Աննա Ղազարյան

(2) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>