Ի՞նչ է լույսը կամ ինչի՞ց է այն առաջացել….

Մտորում են 3-րդ դասարանցիները…

Եթե արբանյակ չլիներ, լույս չէր լինի: Արևից  և  արբանյակից է  այն առաջացել : Մյուս մոլորակները նույնպես  մեզ լույս  են տալիս, լուսինից սովորելով  լույս գողանալ արևից:  ԳԻտեք քիթն էլ է լույս տալիս: Միքայել Ավետիսյան

Լուսինը արևի օգնությամբ մեզ լույս է տալիս, արևից նրա լույսը գողանալով գիշերներըը մեզ լույս է տալիս: Երկինքն ու արևը իրար բարևելով մեզ լույս են տալիս:  Լույսը առաջացել է մարդկանցից, որովհետև  մարդիկ լարերով մեզ լույս  են տալիս:  Գիտեք ծիածանի, անձրևի մեջ կա սպիտակ լույս, երբ անձրև է գալիս, անձրևի կաթիլների վրա արևն է խփում, և նա մեզ լույս է տալիս: Կատվի աչքերում էլ լույս կա: Էլեն Բաբայան

Երկինքն է մեզ լույս տալիս, երկինքը արևին վերցնում է , գրկում է և իրար հետ լույս են տալիս մարդկանց:  Հեռուստացույցի , լարերի, հայելու, մազերի մեջ լույս կա, իմ ուլունքների մեջ էլ լույս կա: Գիտեք, որ բաժակի մեջ էլ լույս կա, երբ նրա մեջ ջուր է լինում և արևը ընկնում է վրան: Լույսը ամենամեծ աստղային մոլորակն է: Ռուզաննա Ղազարյան

Լույսը գալիս է…

Վերևից  արագ-արագ լույսը գալիս է մեզ մոտ:  Գևորգ Կապզմալյան
Պատուհանից, երկնքից  և  հայելուց: Ղազարյան Ռուզաննա
Խոտերի բջիջներից, մրջյուններից, լուսատտիկից է գալիս, որովհետև  իրենք լույս են  տալիս: Թիթեռների թևերից է գալիս լույսը: Լևոն Դարբինյան
Գայլերի աչքերից: Էլեն Բաբայան
Շան աչքերն են մեզ լույս տալիս: Լուսինե Մայիլյան
Մեզ լույս է տալիս աշխարհի ամենամեծ ցերեկային աստղը`  արևը: Գոռ Սաֆարյան

 

 

 

 

 

 

 

(6) դիտում

Մեկ կարծիք Ի՞նչ է լույսը կամ ինչի՞ց է այն առաջացել….

  • Լուսինե Բարսեղյան  Գրում է:

    Էս ինչքա~ն շատ հետաքրքիր բաներ իմացա, էրեխեք ջան:
    Իսկ գիտե՞ք, որ դուք էլ եք լույս տալիս…

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>