Ճամբարային առաջին օրը և Ատին

Հունվարի 9-ը ցնծություն էր: Այսօր դպրոցը լցված էր իմ չարաճճի ընկերների ճիչերով: Շատ էի կարոտել: Արձակուրդի ընթացքում հանդիպել էի միայն  Յանային և իր քույրիկին՝ Անին:

Օրը տոնական էր մի քանի պատճառով. նախ ինձ կերակրեցին  իմ ընկեր-սովորողները, ինձ այցելության էր եկել տիկին Մարիետը, և Ջաղինյան Լևոնի հետ այսօր իմ երրորդ հանդիպումն էր: Լևոնի հետ շփման ընթացքում գրանցել էի փոքրիկ հաջողություններ, այսօր դրանց ավելացավ ևս մեկը: Լևոնը ինձ տեսնելուն պես սկսեց ժպտալ, մոտեցավ,  հանեց ձեռնոցները որպեսզի շոյի իմ գլուխը: Ես այնքան ոգևորվեցի, որ չէի կարողանում զսպել ինձ՝ թռչկոտում էի ուրախությունից: Ճիշտն ասաց, Լևոնի մոտ էլ նկատեցի ուրախության նմանատիպ դրսևորում:

Մեր հանդիպումները շարունակվում են, և ամեն սովորողի փոքրիկ ձեռքբերումները ինձ լցնում են դրականով: Ուրախ եմ և սիրում եմ նրանց բոլորին:

 

(10) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>