Հունվարի 18-ը կրթահամալիրում

Այսօր մի քանի սովորողների հետ մասնակցեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում կազմակերպված կլոր-սեղանի  քննարկմանը: Կլոր-սեղանի շուրջ էր բոլորին հրավիրելԼուսինե Պետրոսյանը, թեման`  Ես փոքրիկ բնագետ եմ:

Քննարկման ընթացքում խոսվեց այն մասին, որ բնագիտական փորձերը պետք է լինեն մատչելի, իսկ նյութերն` անվտանգ: Փորձերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և հետաքրքրություններին:

Այնուհետև մասնակցեցինք նաև Հյուսիսային դպրոց-պարտեզի կլոր սեղանի քննարկմանը: Ներկայացնում էին Օլյա Մանդալյանը և Ռուզան Աբրահամյանը, թեման` Դաստիարակների համատեղ աշխատանքը:

Դաստիարակները ներկայացրեցին, որ սաների գործունեության կազմակերպումը և խնամքը իրականացնում են միասին: Վերջում մարզվեցինք սաների պես, դիտեցինք նրանց անմիջական, ուրախ զրույց-հեքիաթները:

 

(17) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>