Վախթանգ Անանյան. Արջի ճանկերում

Առցանց քննարկում

  1. Կարդա՛ Վախթանգ Անանյանի «Արջի ճանկերում» պատմվածքը:

2. Պատմվածքը կարդալուց հետո գրի՛ր տպավորություններիդ մասին: Քո կարծիքով ո՞րն էր պատմվածքի ամենալարված  պահը:

Պատասխանները թողարկի՛ր  “Թողնել պատասխան” բաժնում:

(112) դիտում

14 կարծիք Վախթանգ Անանյան. Արջի ճանկերում

  • Գոռ  Գրում է:

    Այս պատմությունը ինձ շատ դուր եկավ:
    Իմ կարծիքով ամենա լարված պահը այն մասն Էր երբ,որ արջը հարձակեց Վաղինակի վրա և Վաղինակն ու արջը ձորից գլորվեցին ներքև:

  • Անի Խաչատրյան  Գրում է:

    Իմ կարծիքով պատմվածքի ամենալարված պահը սա էր.
    < <Դողալով կարաբինս պատրաստեցի ու մի կրակոցով ջարդեցի արջի հետևի ձախ ոտքը։ Նա ցավից մռնչաց ու կատաղի փնչոցով շարունակեց ջարդել իր զոհին, երևի կարծում էր, թե նա՛ խփեց>>։

    Ես պատմվածքից հետո շատ տպավորված էի, պատմվածքը մեզ անընդհդատ լարված էր պահում և շատ հետաքրքիր էր:

  • Դուրգարյան Նարեկ  Գրում է:

    Արջի դուրս գալը իր որջից, շատ հետաքրքիր ու լարված պահ էր:

    Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը: Պատմվածքը ծիծաղելի էր և ուսուցողական։

  • Հարություն Կագանյան  Գրում է:

    Երբ արջը դուրս է գալիս իր որջից. իմ կարծիքով սա է ամենալարված պահը:

    Այս հեքիաթը ծիծաղելի էր,հետաքրքիր և ուսուցողական։

  • Նարե Մանուկյան  Գրում է:

    Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքի այն մասը, որ երեք քաջ տղաները գնացին արջ որսալու, բայց ամենալարված պահը այն հատվածն էր, երբ ընկերներից մեկը արջի հետ ընկավ ներքև:

  • Միլենա Դանիելյան  Գրում է:

    Պատմվածքը շատ հետաքրքիր և արկածային էր: Ես կարծես ֆիլմ էի դիտում և հետաքրքրությունից պայթում էի ,սպասելով, թե ինչպես կվերջանա այդ արկածը:Մեծ բավականություն ստացա ընթերցելիս:Չեմ կարող ինչ-որ հատված առանձնացնել,քանի որ ամբողջ պատմվածքը մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցել:

  • Մոնիկա Օհանջանյան  Գրում է:

    Այս պատմության մեջ կար հավատարմություն, կազմակերպված որս: Իմ կարծիքով այս պատմության ամենալարված պահը այն պահն էր, որ արջը հարձակվում է Վաղինակի վրա ու ծեր որսորդը կրակում է արջի և Վաղինակի վրա, և նրանք ձյան միջով գլորվելով ընկնում են ձորը: Մյուս ընկերը ասում է Շաքար ամուն, թե սպանեցիր մեր ընկերոջը՝ Վաղինակին: Շաքարը ամին էլ պատասխանում է, թե գիտե իր գնդակի ճանապարհը: Նրանք իջնում են ձորը և տեսնում, թե ինչպես է Վաղինակը ձնակոլոլ եղած,ողջ առողջ հարվածում արջին: Փորձառու, իմաստուն Շաքար ամին, լինելով վարպետ իր գործում, որսը միշտ հաջողում էր, իսկ անփորձ որսորդները անվնաս վերադարձան գյուղ:

  • Քրիստինե Շահբազյան  Գրում է:

    Իսկապես, շատ լարված ու հետաքրքիր պատմվածք է, համաձայն եմ ձեր կարծիքների հետ: Անպայման կարդացեք միմյանց կարծիքները, արձագանքեք:
    Սպասենք մյուսների կարծիքներին:

  • Asya Banduryan  Գրում է:

    Շատ հետաքրքիր պատմվածք էր,նաև մի փոքր լարված:Ինձ շատ դուր եկավ,շատ հավանեցի:

  • Լուիզա Արտենյան  Գրում է:

    Շատ հետաքրքիր պատմվածք էր:Լարված և մի փոքր էլ վախեցած կարդացի այն: Պատկերավոր նկարագրված էր որսը: Որսորդների խոսքը ևս ինձ շատ դուր եկավ: Փորձառու որսորդը նույնիսկ ամենալարված պահին կարողանում է ճիշտ կողմոնորոշվել:Ես չէի ցանկանա հայնվել որսորդներիվ մեկի փոխարեն:

  • Դավիթ Արտենյան  Գրում է:

    Հետաքրքիր պատմվածք էր:
    Վա՜յ, մեռա՜… Շաքար ամի, հասի՜ր…– բղավում էր տղան արջի տակից։
    Երկուսն էլ արյունաշաղախ գլորվեցին դեպի ձորը…
    Այս պահը կարելի է ասել ամենալարված պահն էր, երբ չես կարողանում պատկերացնել, թե ինչ էր տեղի ունենալու: Սակայն, անփորձ որսորդները շատ խիզախ և անվախ էին:

  • Հակոբ  Գրում է:

    Երբ Վաղինակը կրակեց որջի մեջ։Շատ հետաքրքիր նաև մի քիչ զղաջալի պատմություն էր։

    Վաղինակը առաջ անցավ ու հետքն ստուգեց։ Համոզվելով, որ արջը բարձրացել, որջն է մտել, նա մագլցեց ժայռը, հասավ անձավին, նրա մեջ կրակեց ու ետ փախավ։

  • Նարեկ Մանուկըան  Գրում է:

    Այս պատմության մեջ ամենալարված պահը այն հատվածն է, երբ արջը հարձակվում է Վաղոյի վրա: Ինձ այս պատմվածքը այդքան էլ դուր չեկավ:

  • Հրաչյա Աբգարյան  Գրում է:

    Ես սիրում եմ որսորդական պատմություններ, այդ իսկ պատճառով այն ինձ շատ դուր եկավ։ Պատմվածքի ամենալարված պահը այն էր, երբ Վաղինակը հարվածում էր արջին։

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>