Ընդունելությունն արդեն սկսված է…

Հյուսիսային դպրոցում ընդունեությունն արդեն սկսված է:
Հարգելի ծնո՛ղ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը հայտարարում է առաջին դասարանի ընդունելություն:
Ներկայանում է առաջին դասարանի  դասվար` Անուշ Աթայանը:

Բարև, ես Անուշ Աթայանն եմ:
2017-2018 ուսումնական տարում  աշխատելու եմ  2011 թվականին ծնված վեց տարեկանների հետ, մեզ կարող են միանալ այն սովորող-փոքրիկները , որոնց  վեց տարին լրանում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:

Սիրով հրավիրում եմ սովորելու այս ազատ և ջերմ միջավայրում, որտեղ մեզ սպասվում է երկար ճանապարհ` լի բազում հետաքրքրություններով, բացահայտումներով, ճամփորդություններով…

Մի քիչ պատմեմ իմ մասին:

Սովորել եմ Ինտերլինգվա լեզվագիտական համալսարանում, այնուհետև կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Եղել եմ կրթահամալիրի շրջանավարտ, դեռ դպրոցական տարիներից ծանոթ եմ եղել միջավայրին, ուսուցիչներին: Այն միջավայրին, որտեղ հնարավոր է լինել ստեղծագործ ու բացահայտել աշխարհը:
Հյուսիսային դպրոցում աշխատում եմ 2011 թվականից: Արդեն երրորդ ուսումնական շրջանն է, որ կրկին պետք է աշխատեմ վեց տարեկանների հետ: Իսկ թե ինչո՞ւ եմ ընտրել իմ աշխատանքը իրականացնել հենց այս միջավայրում, կթվարկեմ ստորև.
Լուսավոր, ջեռուցվող սրահներ
Տեխնոլոգիական լաբորատորիա
Լողավազան
Բակ՝ պտղատու ծառերով
Խոհանոց
Ծառայություններ՝ Երկարացված օր
Սովորողների տեղափոխում
Լրացուցիչ կրթություն` Երաժշտություն /դաշնամուր, կիթառ, ջութակ/ Կերպարվեստ /նկարչություն, խեցեգործություն/ Շախմատ
Մարմնամարզություն

Մեր հասցեն —  Րաֆֆու 69/1
Հեռ. —  010 73 52 10, 091 31 96 26
Էլ. հասցե — [email protected] 
Իմ ուսումնական մեդիատարածքը — https://anushatayanblog.wordpress.com/
Ես Facebook սոցիալական ցանցում

(131) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>