Դպրոցի ղեկավարը 2017—2018 ուստարվա ընդունելության համար դիմող, ծնողներին ներկայացնում է կրթական հաստատությունը, ուսումնական գործունեության կազմակերպման պայմանները, հիմնական փաստաթղթերը` ուսումնական պլանի, ուսումնառության պայմանագրի, պայմանագրի հավելվածի(ծնողի ցանկության դեպքում` նաև երկարացված օրվա, լրացուցիչ կրթության կազմակերպման կարգերն և ուսումնառության պայմանագրի այլ հավելվածները):
Ծնողի` ուսումնառության պայմանգրերին, հավելվածներին վերաբերող առաջարկությունները, դժգոհությունները, ինչպես նաև կարծիքը գրանցվում է տեղում: Ծնողին տեղեկացնում էլեկտրոնային տարբերակով հետևելու, արձագանքելու հնարավորությունները(անհրաժեշտության դեպքում տեղում կազմակերպում կայքից օգտվելու հմտությունների ուսուցում):
Ընդունվող սովորողը ծնողի հետ միասին ընտրում է օրեր և մասնակցում կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական ճամբարին` ծրագրի ղեկավարի որոշմամբ ընդգրկվելով «Ամառային պարտեզում» կամ «Ամառային դպրոցի» ջոկատներից մեկում:
Ճամբարի ընթացքում 2-5-րդ դասարանցիները մասնակցում են հատուկ դասընթացի, որտեղ ներկայացվում են էլ. փոստից, ուսումնական կայքից օգտվելու հմտություններ:
Ճամբարի ընթացքում 3-5-րդ դասարանցիները մասնակցում են հատուկ դասընթացի, որտեղ ներկայացվում են էլ. փոստից, ուսումնական ենթակայքից օգտվելու ինչպես նաև բլոգ ունենալու և բլոգից օգտվելու, բլոգ վարելու հմտություններ հմտություններ: