Առավոտյան ընդհանուր պարապմունք. Նախագիծ

Թեմա- Կոմիտասյան օրերի,  Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաք

նախապատրաստում, այլ 

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը –սեպտեմբերի 5-8, ժամը 9.00-9.15

Մասնակիցներ-5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը– Հյուսիսային դպրոցի բացօթյա տանիք

Պատասխանատուներ- Հասմիկ Մաթևոսյան և 4-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

Ազգային մշակույթի յուրացում

Խմբով աշխատելու հմտությունների ձեռքբերում

Խնդիրները

  • սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության և պարի  միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,

Ընթացքը

Նյութի ընտրություն

Կոմիտասյան երգեր

Ազգային պարեր

Օտարալեզու երգեր

Սովորողների հետ տարվող աշխատանքը

  • երգերի, պարերի կրկնողություն, խմբակային ուսուցում, կատարում,
  • ունկնդրում
  • համապատասխան ստեղծված ուսումնական նյութերի ցուցադրություն, հրապարակում

Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի առանձնահատկությունների

 

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

1. Առավոտյան ունկնդրում-Շտրաուս-Տոնական քայլերգ

2. Կոմիտասյան ֆլեշմոբ-«Էսօր ուրբաթ է, պաս է» -Հասմիկ Մաթևոսյան և 4-րդ դասարան

3. Առավոտյան նախավարժանք — Կարինե Խառատյան և ընկերներ

4. Միասնական կատարումներ՝-  «Այբ, բեն, գիմ» , «Փայտե ձիուկ»,  «Կաքավիկ» , «Լորիկ»

5.  Անգլերեն միասնական երգ -«Head, shoulders, knees and toes»-Հայկուհի Հովհաննիսյան և ընկերներ

6.  Ռուսերեն միասնական  երգ «Топ-топ» 

7. Միասնական պարեր- «Թամզարա», «Լորկե»

Ծննդյան շնորհավորանք, հայտարարություններ

 

(42) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>