Կոմիտասյան մեդիաուրբաթ համերգ-պարապմունք

Հոկտեմբերի 6, ժամը՝ 15:15, Մարմարյա սրահ

Ծրագիր՝

1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնը – «Անդաստան»

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

2. Արևաշարք՝ կոմիտասյան  երգեր,  բանաստեղծություններ

«Արև, արև, արի դուս»

Արեգակը դուրս է եկել պսպղալով,

Շողքը երդից ներս է ընկել շողշողալով.

Ծույլ տղայի քունն է տարել խռմփալով,

Տրեխները շունն է տարել մռմռալով:

Ղ. Աղայան

«Արև, արև դուրս արի», «Արև, արև, եկ, եկ»

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Կոմիտաս

«Ա՜յ արևը»

3.  Միասնական պար՝ Կոմիտաս – «Շորոր»

4. Կ«ոմիտաս. «էսօր ուրբաթ է»- ռիթմիկ ֆլեշմոբ

5.Կոմիտասյան երգերի շարք՝  «Փայտե ձիուկ»,«Կոտ ու կես», «Լորիկ»,«Կաքավի գովքը»

5. Միասնական ընթերցում՝  Կոմիտաս-Բաղձանք»

 Ձայնիկ ունիմ՝

հայուն-մայուն,

Սըրտիդ բունեմ

 կայուն-մայուն.

 Ո՛վ իմ թեւիկ,

 Տո՛ւր իմ հեւիկ.

 Թըռչեմ երթամ․․․։

6. Կոմիտաս.  «Երևան բաղ եմ արել»

7. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, – «Ձուն դնեմ թավեն, խաշեմ»-Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան, մենակատար՝ Սյուզի Մարգարյան

8. Կոմիտասյան պարերգերի շարք՝  «Նարեներ»- 4, 5-րդ դասարանցիներ

9. Միասնական ընթերցում՝ Կոմիտաս -«Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին  կարմիր շաղալեն,
Ալիք  ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

9. Հայկական  ժողովրդական պարերգերի շարք՝ «Մեր տան իտև»,  «Մեր տանը դեմ հասած գարի»– Հյուսիսային դպրոցի Հյուսիսային դպրոցի ուսուցչական  և ծնողական երգչախմբեր

10. Միասնական ընթերցում՝ Կոմիտաս -«Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

11.  Հայկական  ժողովրդական պարերգերի շարք-«Հեյ Նարե», «Շախկըր,շուխկըր»- Հյուսիսային դպրոցի Հյուսիսային դպրոցի ուսուցչական  և ծնողական երգչախմբեր

12. Պարատուն՝

Շավալի, Խոշ բիլազիկ

Խամխամա

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նվագակցող՝ Մարինե Ոսկանյան

Խորհրդատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան, Ռիմա երեմյան

Տեխնիկական մասի սպասարկող՝ Կարեն Խաչատրյան

Հաղորդավարներ՝ Քրիստինա Գասպարյան, Ամալյա Ազատյան

 

(39) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>