Իմացումի հրճվանք ծրագրի «Դեկտեմբերիկ» ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 25, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ

Հագուստը՝ սպիտակ վերնաշապիկ, մուգ տաբատ, ձմեռ պապու կարմիր գխարկ

Հնչում է երաժշտությունը, խմբերը գնացքի տեսքով գալիս են Մարմարյա սրահում՝ շրջանաձև կանգնում:

1-ին`փոքր​ շրջան-Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

2-րդ`​ միջին շրջան- Քոլեջի 5 տարեկաններ

3-րդ`մեծ շրջան-Հյուսիսային և Հարավային դպրոցների 5 տարեկաններ

1. Միասին՝ Շնորհավոր Նոր տարի,

Արևմտյան դպրոց՝  Ձեր տունը շեն իլի,

Քոլեջ (Անահիտ)՝ Բարով նոր հագնեք,

Քոլեջ (Փիրուզա)՝ Միշտ ուրախ իլեք:

Հյուսիային դպրոց՝ Հացը բոլ իլի,

Հարավային դպրոց՝ Աչքը կուշտ իլի,

Միասին՝  Ձեզ էլ փայ իլի, Մեզ էլ փայ իլի:

2. Միասնական երգ-պար՝ Զար, զընգը

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:

3. Արևմտյան դպրոց՝  Ձեր տուն մտնի հազար բարի,

Քոլեջ (Անահիտ)՝Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Քոլեջ (Փիրուզա)՝ Լիքը խորեր շատ ունենաք,

Հյուսիային դպրոց՝ Կարմիր օրեր շատ ունենաք,

Հարավային դպրոց՝ Կարմիր օրով, կարմիր շորով,

Միասին՝ Ուրախ կենաք` լիքը տնով:

4. Միասնական երգ- Այ քեզ, այ քեզ տոնածառ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

5. Արևմտյան դպրոց՝ Գալանտոս տոս, տոս … (տեղում դոփելով)

Քոլեջ՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում` դոփելով)

Հյուսիսային դպրոց՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում`դոփելով)

Հարավային դպրոց՝ Գալանտոս տոս, տոս …  (տեղում`դոփելով)

Միասին`

Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:

6. Միասին կանչում են (վանկերով).

աջ թեքվելով`Գալանտոս

ձախ թեքվելով`Կաղանդ պապի

ուղիղ`Ձմեռ պապի

Ներս է մտնում Ձմեռ պապին, երեխաներին ողջունում: Առաջարկում է տոնը միասին շարունակել:

7. Միասնական երգ՝  Տոնածառ ջան

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:

8. Միասին`

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

9. Միասնական երգ-պար՝ Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

10. Հյուրասիրություն`

Յուրաքանչյուր խմբից երկու երեխա իր հյուրասիրության զամբյուղով մոտենում է հյուրերին` բաժինք հանում իրենց ամանորյա սեղանից:

(14) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>