Ընդունելություն 2018-2019

Բարև հարգելի՛ ծնող

Սիրով տեղեկացնում ենք, որ Հյուսիսային դպրոցում արդեն մեկնարկել է նոր՝ 2018 — 2019  ուսումնական տարվա ընդունելությունը:

Ներկայանում է 5 տարեկանների դասվար Դիանա Գևորգյանը:

Ողջու՜յն, հարգելի՛ ծնող, սովորող կամ էլ պարզապես հետևող-ընթերցող: Ես Դիանա Գևորգյանն եմ: «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում սկսել եմ իմ գործունեությունը 2013-2014 ուսումնական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Այնուհետև 2014-2015 ուսումնական տարում աշխատել եմ որպես 4-րդ դասարանի կազմակերպիչ, սովորողների հետ համատեղ իրականացրել ենք տարբեր ուսումնական նախագծեր: Աշխատելուն զուգահեռ սովորել եմ կրթահամալիրի քոլեջի Մարմնամարզության բաժնում: 2005-2009թթ. սովորել եմ ԵՊՄՀ  Մանկավարժություն և Հոգեբանություն ֆակուլտետի բաժնում, բակալավրի աստիճանն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ, իսկ 2009-2011թթ. ավարտել եմ ԵՊՀ Տարիքային հոգեբանություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2015-2016 ուս.տարում աշխատել եմ կրթահամալիրի 5 տարեկան նախապատրաստական խմբում՝ որպես դասվար: Ունեմ 2 որդի՝ 1.8 տարեկան և 5 տարեկան, որոնք նույնպես կրթահամալիրի սան են:

Մայրական կարևոր առաքելությունից հետո վերադառնում եմ աշխատանքի՝ շարունակելու սիրելի աշխատանքս:

Սիրով հրավիրում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց սովորելու բոլոր նրանց, ում 5 տարեկանը լրանում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Հարգելի՛ ծնող, սիրով սպասում եմ 5 տարեկան Ձեր երեխային, ով կցանկանա մեզ հետ մասնակցել բաց, ազատ և ստեղծական միջավայրում իրականացվող գործունեություններին:

Եկե՛ք միասին խաղով, երգով, պարով, թատրոնով, մարմնամարզությամբ, լողով, տեխնոլոգիական գործունեությամբ, ճամփորդությամբ ուսուցումը դարձնենք հետաքրքիր, զարմանալի, երեխայի իմացումի հրճվանք:

Համեցեք հետևյալ հասցեով՝

ՀԱԹ, Րաֆֆի 69/1

Էլ. փոստ՝ artschool.mskh.am

Հեռ.՝ (010)73-52-10, (+37443)17-56-98

Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան

Էլ.փոստ՝[email protected]mskh.am

Դասվար՝ Դիանա Գևորգյան

Էլ.փոստ՝ [email protected]mskh.am

Հեռ.՝ (+37494)27-84-85

Հարգելի՛ մայրիկ և հայրիկ,իսկ Ձեզ առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ փաստաթղթերի հետ.

Իմացումի հրճվանք ծրագրի մասին

5 տարեկանների  ուսուցում

(361) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>