Ռոք փառատոնին ես էլ երգեցի

 

Ռոք փառատոնը սկսվեց և ավարտվեց: Երեք օր շարունակ երգեցին տարբեր տարիքի և տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Շատ հետաքրքիր էր: Իմ ելույթը շատերին դուր եկավ, ինձ շատ գովեցին տիար Բլեյանն ու իր աղջիկը` Լիլիթ Բլեյանը: Փառատոնի առաջին օրը մենք նաև խմբով երգեցինք, որի համար մրցանակ ստացանք` ուսումնական ճամփորդություն: Փառատոնին նաեև  մեր Բելան երգ ներկայացրեց: Ի դեպ, նախորդ օրը ես էլի համերգի էի գնացել, այս անգամ ոչ թե Երևանում, այլ Գավառ քաղաքում: Ասեմ, որ վաղն էլ եմ համերգի` արդեն Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Կարելի է ասել, որ այս ամիս ուրախ համերգների ամիս էր մեզ համար:

Աստղիկ Մամիկոնյան, դեռ 6-րդ դասարան

 

 

 

(1) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>