«Բնապահպանական» գարնանային ճամբար

Ճամբարի հայտարարություն

Եթե ցանկանում եք մասնակցել բնապահպանական հանրակրթական ստուգատեսին ընդառաջ կրթահամալիրի ուսումնական նախագծերին, հաղորդակից լինել բնապահպանական խնդիրներին,  ճամփորդել ոտքով, հեծանիվով․․․ և հետազոտել մշակութային տարածաշրջանները, զբաղվել սպորտով՝ վարելով առողջ ապրելակերպ և միևնույն ժամանակ հարստացնել անգլերենից ունեցած ձեր գիտելիքները, ապա միացե՛ք մեր «Բնապահպանական ճամբար»-ին և հետևե՛ք մեզ կայքէջում։

Նախագիծ

2018թ. մարտի 26-30-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է  Բնապահպանական Ճամբար, որի մասնակիցները կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ հանրակրթական հաստատությունների սովորողներ՝ Հայաստանից, Արցախից և Վրաստանից։ Մասնակցության համար լրացնում եք Հայտը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել կրթահամալիրի կացարաններից։

Ճամբարի մեկնարկը մարտի 26-ին, ժամը 9.00 է, կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում (Րաֆֆու 69/1): Մասնակցության վճարը՝ օրը 2000 դրամ, որի մեջ մտնում է նախաճաշ, ճաշ, ճամփորդություններ։ Վճարը պետք է փոխանցել կրթահամալիրի հաշվին՝ հ/հ 163218137665, Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ)։ Ճամբարի ժամերը՝ 9:00-16:00

 

Ճամբարի բովանդակությունը

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ 8-ՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

  • Լրագրողական, բնագիտական խմբերի այց Երևանի և Երևանից դուրս գտնվող ջրանցքներ, լուսանկարչական աշխատանքներ, ջրանցքների լուսանկարների ցուցահանդես։
  • Հանդիպումներ բնապահպանության ոլորտի մասնագետների հետ
  • Մարզական պարապմունքներ
  • Անգլերեն թարգմանչական աշխատանքներ
  • Ուսումնահետազոտական ճամփորդություններ

Բնապահպանական ստուգատեսի ուղղությունները մանրամասն՝ ծրագրում

(23) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>