Ճամբարային երեքշաբթին երկարացված օրվա կազմակերպիչների ջոկատում

Ճամբարային երեքշաբթին, ինչպես մյուս սեբաստացիական առավոտները սկսվեց Մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքով, միասնական երգ ու պարով: Ժամը՝ 9։40-ից սկսվեցին ճամբարային սեմինար-պարապմունքները: Մեր ճամբարային երկրորդ օրն, ինչպես առաջինն,անցավ  հետաքրքիր ու բովանդակալից: «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար» —նախագծով  այսօր շարունակվեց երգերի, պարերգերի ուսուցումը: Սեմինար-պարապմունքը այսօր վարեց Մարինե Ոսկանյանը: Ճամբարային օրը շարունակվեց ջերմոց-լաբորատորիայում, որտեղ մեզ սպասում էր տիկին Շողիկը: Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող Անուշ Նիկողոսյանը սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում սովորեցրեց ցանել  իպոմեյա մագլցող բույսի սերմերը: Երկարացված օրվա կազմակերպիչներով փոխեցինք ոսկե ձկնիկների ակվարիումի ջուրը: Սեմինար-պարապմունքը ամփոփեցինք կանաչապատ, հանգիստ միջավայրում՝  ջերմոցի «Էկոզրուցարան »-ում :

Տեսանյութը՝ այստեղ

(35) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>