Արտակարգ պատահար. Քութեշ հիվանդության մասին

Հյուսիսային դպրոցի նախակրթարանի սան՝ Էդուարդ Աբգարյանը օրեր առաջ անգինայի և ալերգիայի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, այսօր արյան և մի քանի այլ քննութնունների արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է Քութեշ հիվանդությունը։

Հիվանդությունը բնորոշող թարախային նշիկաբորբի, հարակից ավշահանգույցների բորբոքուման,մաշկի մանր կետավոր ցանավորման դեպքում պետք է դիմել տեղամասային բժշկի։ Հիշեցում հիվանդ երեխաների տնային մեկուսացումը թեթև ձևերի ժամանակ պետք է լինի կատարյալ, որտեղ երեխաների կոնտակտը բացառվում է։

Հիվանդի պարտադիր մեկուսացում՝ հիվանդության սկզբից 10 օրից ոչ շուտ, մինչև սուր շրջանի ախտանիշների լրիվ վերացումը։

Ելնելով, որ խմբում սաներից մեկի մոտ արդեն հայտնաբերվել է Քութեշ, նախակրթարանում հայտարարվում է կարանտին 14 օր։  Նախակրթարան չեն կարող հաճախել վերը նշված ախտանշաններ ունեցող սաներ, ինչպես նաև նոր սաներ։ 

Առավոտյան դպրոցի բուժքույրերը՝ Անուշ Աղաբաբյանը, Քրիստինե Սահակյանցը կմասնակցեն սաների դիմավորմանը, կդիտարկի սաներին։

(22) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>