Արտակարգ պատահար

Այսօր՝ ժամը 17։06, զանգ եմ ստանում այգեպան Հովհաննես Անտոնյանից, ով ինձ հայտնում է, որ դպրոցի խորհրդանիշ Ատիին ինչ որ աղջիկ դպրոցի սովորողների մի խմբի հետ մոտեցել է, որոնց մեջ եղել է նաև իմ աղջիկը, խնդրել է տանել զբոսանքի, և ինչքան ժամանակ է աղջիկը չկա։ Խնդրում է ինձ, որ Սոնայից ճշտեմ, թե ով էր այդ աղջիկը։ Ես զանգ եմ տալիս, Սոնան պատասխանում է, որ աղջիկն է իրեն մոտեցել, անունը Յանա է և սովորում է Մայր դպրոցում, այլ բան չգիտի։

Աշխատողներից հարցումների միջոցով պարզում եմ, որ աղջիկը մոտեցել է 14։40-ի սահմաններում։

Հաշվի առնելով այն փաստը, որ Ատին այնքան է ուժեղացել, և Միջին դպրոցի սովորող աղջիկը ինչ ուժ պետք է ունենա, որ պահի նրան և էլի այլ վտանգներ…տագնապած թողնում եմ վերապատրաստումը և վերադառնում դպրոց: Փնտրում եմ տարածքում, եկեղեցու բակում, սակայն անարդյունք։

Ժամը 18։50 զանգում է Հովհաննեսը և տեղեկացնում, որ աղջկան և շանը գտել է։

Հովհաննես Անտոնյանին ներկայացնում եմ նկատողության՝ աշխատանքում անփութություն, անպատասխանատվություն դրսևորելու, առանց դպրոցի ղեկավարին իրազեկելու ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։

Աղջկա ինքնությունը վաղը կպարզեմ։

Գրասենյակի ղեկավար Ծ. Սարգսյան

(24) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>