Փոխարինումը՝ վերադարձ

Մի քանի  շաբաթ է՝ ինչ փոխարինում եմ Հյուսիսային դպրոցի 2-4 տարեկանների խմբի դաստիարակ  Օլյա Մանդալյանին:

Այնպես ստացվեց, որ այս օրերը համընկավ «Ծառզարդար-զատիկ» նախագծին պատրաստվելու օրերի հետ, ինձ համար էլ էր  կարևոր այս փոխարինումը, քանի որ խմբում կային 5 տարեկաններ, ովքեր իմ ապագա սաներն էին լինելու, ևս մեկ հնարավորություն էր նրանց հետ ծանոթանալու, աշխատելու,  նոր որակներ բացահայտելու, որոնք կարևոր էին  հետագա գործունեությունը  ճիշտ կազմակերպելու համար:  Առաջին օրը նախակրթարանում պատրաստվեցինք «Ձոն» նախագիծին,  գունավոր թղթերից  կտրատեցինք իրենց թաթիկները,  այնուհետև դրանցից պատրաստեցինք տոնական բացիկներ,  վերջում նվիրեցինք մայրիկներին,  իսկական հրաճվանք էր, ինչպես նաև փոքրիկները ձայնագրության միջոցով շնորհավորեցին իրենց մայրիկներին,մի ուրի՜շ հաճույք է լսել նրանց բլբլոցը,բա մայրիկները ինչպես ուրախացան, երեխաններն էլ ոգևորվեցին, ասում էին՝ ընկեր Դիանա  ռադիո ե՞ք անելու:

Շարունակությունը՝ բլոգում

(44) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>