Ընդհանուր պարապմունք, մայիսի 2-5

Աշխատանքի ժամանակացույցը՝ Մայիսի 2 — 5-ը,  ժամը՝  9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի բացօթյա տանիք

Պատասխանատուներ՝ 1-ին դասարանցիներ և Մարինե Մխիթարյան

Ծրագրում.

Ունկնդրում. 

Կոմիտաս

Ուրախ մարմնամարզություն

Համբարձման ծիսական երգեր

Երգերն՝ այստեղ:

Կարդում ենք 

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

Ատամ, ատամ, Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով Հարյուր տարով…
Իսկ դու արի՛, Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ. Ես քեզ կըտամ
Հարյուր տարի Հազար բարի-
Էլ ղավուրմա՜, Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ, Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ, Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,  Ոսկի՜ ատամ:

Ամիսներ և չորս եղանակ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

 

Օտարալեզու երգեր.

անգլերեն

ռուսերեն

Ազգային պարեր.

Էջմիածին

(46) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>