Ժյուրիի տպավորությունը ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆԻՑ — ՄԻՇՈ

Ողջույն հարգելի ընթերցող: Ես Միշոն եմ և ցանկացա գրել իմ տպավորությունների մասին Ռոք Ֆեստիվալից:
Մրցույթը եղավ երեք փուլերով (օրերով) և մասնակիցների կողմից ներկայացվեց ռոք, ռեփ, փոփ ժանրում երգեր:
Եթե դիտենք պրոֆեսիոնալ դաշտից, ապա ամեն մրցույթում լինում են ոչ լավ ելույթներ կամ տեխնիկական թերացումներ և եթե փորձենք քննադատել փառատոնը կամ արդեն մրցանակաբաշխությունը, կգտնենք թերացումներ, բայց մենք չենք փորձի թերություններ փնտրել, քանի որ պետք է նշեմ, որ կազմակերպիչները և մասնակիցները 1- 11 դասարանցիներ էին: Եվ այս տարիքում ստեղծել, կազմակերպել,մրցել կամ երգելն արդեն շատ մեծ «+» է: ))) Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Աշոտ Բլեյանին, ով ամեն ինչ արեց որ բարձր մակարդակով անցնի փառատոնը: Եվ նույնիսկ կայքում նկատելի են մեծ տարբերություններ (լավ կողմով):
Ուզում եմ շեշտել, որ մենք երգում էինք ուրախանալու, միմյանց լսելու, գնահատելու, տեխնիկան ճիշտ օգտագործելու և նաև մրցանակի համար: Իհարկե մրցանակ ստանալը հաճելի է, բայց պետք չի շատ կարևորել կամ «տխրել որ նա ստացավ իսկ մյուսը ոչ»::Հաղթող ենք համարվում բոլորս: Սակայն միշտ չի տրվում բոլորին: Ինձ դուր եկավ մրցանակները՝ աբոնեմենտեր լողի համար, սկավառակակիրներ,գլխարկներ:Բայց կարևորում եմ մրցանակ՝ լողալու համար, դա խրախուսում է սպորտը: Մի քիչ ծիծաղելի էր )))Գրիգոր Խաչատրյանի մրցանակը՝աղյուս(кирпич) Բերի Քեյթ խմբին: Բայց դա արվեստի կողմից միգուցե արժեքավոր է:
Եթե մյուս տարի կազմակերպվի Ռոք փառատոն, ուրեմն ինքս կփորձեմ կազմակերպչական աշխատանքներ անել:Եվ ենթադրում եմ որ կլինեն ավելի  լավ մրցանակներ:

Հարգանքներով և անկեղծորեն՝ ՄԻՇՈ:
Գեղարվեստի արդեն տեղափոխված 12))) դասարան:

(3) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>