Լողավազանի հերթապահություն

Հերթապահություն օգոստոս

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:

Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը, դաստիարակը:

Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 4.30-ին:

Լողավազաններից օգտվում են՝

* Ճամբարը

* Նախակրթարանը

 

Գույք-հանդերձանք՝

* Լողազգեստ

* Ռետինե հողաթափեր

* Սրբիչ

* Լողի գլխարկ /աղջիկներ/

* Ջրային ակնոց

* Արևապաշտպան գլխարկ

* Արևապաշտպան քսուկ

Լողափում արգելվում է՝

* Լողավազան մտնել առանց ցողվելու

* Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը

* Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի

* Աղտոտել տարածքը

Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով, ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում  է նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Լողավազանների ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանիչ նյութեր՝

 

* Քլոր- շաբաթական 400 գրամ

* Ալգեցիդ – շաբաթական 1.5 լիտր

* Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում

Լողավազանի ջուրը փոխելուց հետո ախտահանման համար

* քլորակիր (պարզեցված լուծույթ 1%

(282) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով