«Մուտք» ճամբար 2018-2019ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար

«Մուտք կրթահամալիրր». 2018-2019 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար։

Օգոստոսի 28 — 30

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)։

Ճամբարի ղեկավար՝ 2018-2019 ուսումնական տարա 1-ին դասարանի դասվարներ  Կարինե Խառատյան և Սիդոնյա Վիրաբյան։

Մասնակիցները՝ 2018-2019 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ, դպրոց փնտրող-չկողմնորոշված սովորողներ։

Խնդիրները՝ հեղինակային կրթական ծրագրին ծանոթացում, ընկերության հաստատում։

Բովանդակությունը՝

  • ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային գործունեություն
  • հեծանվավարություն
  • տեխնոլոգիա
  • լող
  • ընթերցանություն, ճամբարի համատեղ լուսաբանում (խոսքային աշխատանք)
  • կառուցողական խաղեր

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ (խուրջին)
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ+քաղցր որևէ բան, միրգ
  • լողազգեստ, լողի պարագաներ

Ճամբարի աշխատակարգն՝ այստե՛ղ:

(117) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>