Իմ երազանքների տունը

Սովորողներին մայրենի լեզվից հետաքրքիր առաջադրանք էր հանձնարարված՝ նկարել «Ձեր երազանքների տունը»։ Երկարօրյայի ժամին նրանք բացեցին համակարգիչները և Paint ծրագրով հմուտ նկարեցին իրենց համար ամենալավ տունը։ Զարմանալի էր, բայց որևէ մեկի տունը հեքիաթային տեսք չուներ, չկային դղյակներ ու շատրվաններ։ Բոլորի տները սովորական էին, բայց հարուստ գույներով, լի ջերմությամբ ու լուսավորությամբ, և որ ամենակարևորն է՝ շրջապատված այգով ու ծաղիկներով։ Երազանքի տունը դատարկ չէր, այնտեղ մարդիկ կային, իսկ դա նշանակում է, որ երեխաները՝ ամենալավ տունը պատկերացնում են ընտանիքի հետ միասին։

 

(21) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>