Լավաշթխիկի ծեսը «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում

Այսօր սեբաստացի դաստիարակների մի խումբ այցելեց Արագածոտնի մարզի  Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ, որտեղ մեզ  շատ ջերմ դիմավորեց տնօրեն Ռուզաննա Հարությունյանը: Արդեն իսկ զգացվում էր սեբաստացիական ազատ շունչը, քանի որ առաջին անգամ չէինք այնտեղ: Հասնելուն պես բաժանվեցինք մի քանի խմբերի: Ես՝ Սոնա Կարապետյանս, պետք էի մասնակցեի «Լավաշթխիկի» ուրախ ծեսին: Պարտեզից դեպի թոնրատուն մենք գնացինք երգ ու պարով: Այնտեղ մեզ դիմավորեց արդեն սիրելի և հարազատ դարձած Ալլա տատիկը: Մինչ տիկին Մարինեն լավաշի գնդերն էր պատրաստում, մենք մեծով և փոքրով երգում էինք մեր աշխատանքային երգերից՝ «Գունդ անեմ », «Տատիկ զալուր կըմաղե» «Կոտ ու կես», «Հալել եմ եղը»: Տիկին Մարինեն  գյուղի մանկապարտեզի սաներին բացատրեց, թե ինչ է ջաղացը, որին հաջորդեց «Ջաղացս մանի-մանի» երգը: Ալլա տատիկը մեզանից ոչնչով ետ չմնաց. նա նույնպես երգեց , ասմունքեց, և տիկին Մարինեի հետ մտովի գնացին մանկություն՝ հիշելով իրենց մանկական ուրախ խաղերը:

Լավաշը թխեցինք , համտեսեցինք և գովերգեցինք:

Նյութը՝ այստեղ:

(55) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>