Առավոտյան ընդհանուր պարապմունք

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Ժամը` 9.00-9.15

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի  տանիք, մարզադահլիճ

Պատասխանատուներ` Քրիստինե Շահբազյան և 4-րդ դասարան

Ծրագիր՝

 

1. Առավոտյան ունկնդրում՝  «Խնջույքի երգեր»

2. Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»

Ուրախ մարմնամարզություն

3. Միասնական կատարումներ՝

4. Միասնական ընթերցումներ՝  

Ղ. Աղայան՝ Տորք Անգեղ(հատված)

Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում

Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում

Տորքը չէր նման հասարակ մարդու,

Այլ մի աժդահա և շատ ահարկու,

Աչքերը կասես մի-մի կապույտ ծով․

Ճաճանչավորված արևի լույսով․

Սև–սև ունքերը՝ մութ ամպի նման՝

Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․

Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,

Ատամներն ուրագ, եղունգները թուր․

Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,

Մեջքը սարաժայռ, կռները գերան,

Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,

Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․

Ահռելի էր նա և այնքան ուժեղ,

Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․

 

Ծնունդ Վահագնի

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչքունքն էին արեգակունք։

 

5. Անգլերեն երգ՝

  Five Little Pumpkins

6. Միասնական պար՝

Փափուռի

 

Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

 

(43) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>