Հյուսիսի փոքրիկ գինեգործներն այս անգամ Ոսկեվազում են

Նախագծային շաբաթվա ընթացքում տարատարիք սովորողների մի խումբ իրենց ռուսերեն և անգլերեն դասավանդողների հետ եղան Աշտարակի «Ոսկեվազի գինու գործարանում», որտեղ համատեղում են գինեգործական ավանդույթներն ու նորամուծությունները: Գործարանը գտնվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում և հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ ղարաբաղյան կաղնուց պատրաստած տակառները: Գործարանում կային 19-րդ դարավերջի կարասների մեջ հնեցված գինիներ:
Ներկայումս «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը արտադրում է 13 տեսակի գինի:

(39) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>