Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Ժամը` 9.00-9.15

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի   մարզադահլիճ

Պատասխանատուներ` Աննա Ֆրանգյան և ընկերներ

Ծրագիր՝

1. Առավոտյան ունկնդրում՝ «Վարդան Զորավար»

2. Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»

Առավոտյան նախավարժանք

3. Միասնական կատարումներ՝

4. Միասնական ընթերցումներ՝  

Ղ. Աղայան՝ Տորք Անգեղ(հատված)

Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում

Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում

Տորքը չէր նման հասարակ մարդու,

Այլ մի աժդահա և շատ ահարկու,

Աչքերը կասես մի-մի կապույտ ծով․

Ճաճանչավորված արևի լույսով․

Սև–սև ունքերը՝ մութ ամպի նման՝

Բարդ–բարդ կուտակված աչքերի վրան․

Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,

Ատամներն ուրագ, եղունգները թուր․

Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,

Մեջքը սարաժայռ, կռները գերան,

Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,

Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․

Ահռելի էր նա և այնքան ուժեղ,

Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․

5. Անգլերեն երգ՝

Five Little Pumpkins

6.Միասնական պար՝

Կարնո քոչարի

7. Ծննդյան շնորհավորանքներ, այլ հայտարարություններ

Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

էջի լուսանկարը՝ Սոնա Կարապետյանի

(52) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>