Ամբերդից դեպի Հայոց Այբուբենը. շփոթմունք, թե՞ անակնկալ

Շաբաթ օրը դասարանով ուղևորվեցինք Բյուրական, Ամբերդ:  Ճանապարհորդությունը հետաքրքիր անցավ, հասանք տեղ, եղանք եկեղեցում, մոմ վառեցինք: Ընկեր Մերին մեզ հավաքեց եկեղեցում և մենք երգեցինք մի քանի հոգևոր երգ: Մայրիկիս և հայրիկիս հետ միասին բարձրացանք բերդի պարիսպների մոտ: Ամեն բան, կարծես, լավ էր ընթանում:

Այնուհետև նստեցինք ավտոմեքենաներ և ուղևորվեցինք դեպի որևէ բացատ` խաղալու և հանգստանալու համար: Եվ այս պահից սկսվեցին անակնկալները. պարզվեց, որ հայրիկս շեղվել էր ճանապարհից և մենք Բյուրականի Օրգով ձորի փոխարեն հասել էինք Աշտարակի ճանապարհի Հայոց տառերի պուրակ: Սկզբում ես մի փոքր տխրեցի, սակայն, հետո այստեղ էլ գտա ինձ զբաղմունք. զբոսնեցի, նկարվեցի և ուրախ վերադարձա տուն: Ահա, սա էլ իմ, իսկապես հայրենագիտական և օլիմպիական, ճամփորդությունը:

Վառլամով Արտյոմ

արդեն 4-րդ դասարան /մայրիկս  կնքել է պայմանագիրը/

(0) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>