Մասանակիցներ — Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
Ժամը՝ 900 — 9:15
Վայրը՝  — Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Պատասախնատուներ՝ Սեդա Վիրաբյան և 1-2 դասարանի սովորողներ

1. Առավոտյան ունկնդրում
«Տարվա եղաանակները․ Ձմեռ» — Անտոնիո Վիվալդի

2. «Առավոտ Լուսո» — Ն. Շնորհալի

3. Առավոտյան նախավարժանք 

4. Միասնական երգեր`
«Բասեն բարի»
«Զար Զընգը»
«Մհեր ճութ էր»

5. Օտարալեզու երգեր

Ռուսերեն — «Ёлочке не холодно зимой»
Անգլերեն — «Clean Up Trash Song»

6. Միասնական ընթերցումներ
Հովհաննես Թումանյան — «Առաջին ձյունը», «Ծաղիկները»։

 

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

 

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

1907

 

ԾԱՂԻԿՆԵՐԸ

 

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

1908


7. Օրվա իրադարձություններ, ծննդյան շնորհավորանքներ։
Դեկտեմբերի 3, տարվա 337-րդ (338-րդ նահանջ տարիներում) օրն է։—   1958 թ. — Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
Դեկտեմբերի 4, տարվա 338-րդ (339-րդ նահանջ տարիներում) օրն է։  1973 — «Պիոներ 10» հրթիռը հասնում  է Յուպիտեր
Դեկտեմբերի 5, տարվա 339-րդ (340-րդ նահանջ տարիներում) օրն է։  1791 -ի այս օրը մահացել է  Մոցարտ, Վոլֆգանգ Ամադեուսը, դասական երաժշտության կոմպոզիտոր (ծ.1756):
Դեկտեմբերի 6, տարվա 340-րդ (341-րդ նահանջ տարիներին) օրն է։  Ֆինլանդիա Ֆինլանդիայի  – Անկախության տոնն է։
Դեկտեմբերի 7, տարվա 341-րդ (342-րդ նահանջ տարիներին) օրն է։  1971  թվաակնի այդ օրը ծնվել է  — Վլադիմիր Հակոբյանը, շախմատի գրոսմայստերը։

8. Միասնական պար —  «Խամխամա»

(117) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով