Քննարկում Հարթակ ակումբում

Համակարգումը՝ Արուսյակ Հոխիկյանի։

Նոյեմբերի 30-ին Գեղարվեստում՝ Հարթակ ակումբում, կլոր սեղան-քննարկում էր մեր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի օրագրի գրերի 1500-րդ հոբելյանական հրապարակման վերաբերյալ: Քննարկումը սակայն բոլոր նախորդ ու այդ պահին արդեն 1510-րդ գրի մասին էր նաև:

Հարթակում քննարկման համար հավաքվել էին տարբեր դպրոցներից սովորողներ, ուսուցիչներ, ինչպես նաև կրթահամալիրի տարբեր լրատվականներ ու ռադիոներ:

Մենք ներկայացնում էինք Аrt մեդիա լրատվականը:

Մեզնից շատերին հետաքրքրում էին մանրամասներ այն մասին, թե երբվանից ու ինչու է տիարը սկսել գրել իր օրագիրը, ինչու է որոշել հրապարակել դրանք: Այս մասին հարցին նա պատասխանեց, որ սկսել է իր համար դժվար մի շրջանում, երբ 60-ամյակի ճգնաժամն էր հաղթահարում:

«Ես հենց այդ ժամանակ էր, որ զգացի, որ ծերանում եմ, որ սկսել էի քաշ հավաքել: Այդ ժամանակ ինձ նախկինի պես զգալու համար սկսեցի ակտիվ հեծանիվ վարել,

առհասարակ ակտիվ կյանքի անցա: Նկատած կլինեք, սկսել եմ շատ բաներ մոռանալ»,-պատմեց տիարը: Նա նաև կիսվեց իր փոքրիկների՝ Դավիթի ու Աստղիկի մասին պատմություններով: Պատմեց, թե ինչպես են քույր ու եղբայր անտեսանելի կապով արդեն կապված միմյանց հետ, որ Դավիթն արդեն ավագ եղբոր պես հոգ է տանում իր փոքրիկ քույրիկի մասին: Ի դեպ, տիարի գրերից մեզ հայտնի է նաև, որ Աստղիկի անունը հենց Դավիթի մտահղացումն ու որոշումն է:

Իր ամենասիրելի գրի մասին հարց ևս հնչեց: Բլեյանը պատասխանեց, որ միշտ այս հարցին պատասխանում է, որ ամենալավ, ամենասիրելի գիրը դեռ պատրաստ չէ, որ վաղվա գրերի մեջ է լինելու այն:

Ընկեր Արուսյակը հարցրեց, թե արդյոք իր սեփական, ոչ հրապարակային օրագրի կարիքը չի զգում: Տիարը պատմեց, որ ունեցել է նման օրագրեր, որոնք վաղուց է, ինչ իր մոտ չեն, բայց չի նեղանա, եթե դրանք մի օր նույնպես հրապարակվեն: Պատմեց նաև, որ ունեցել է նամակների հավաքածու, որից վերջերս շատ սիրով ու հանգիստ հրաժարվել է:

Հանդիպման ավարտից հետո կլոր սեղանի մասնակիցները առիթը բաց չթողեցին՝ լուսանկարվելու Բլեյանի հետ և օգտվելու Հարթակի սիրալիր հյուրասիրությունից:

Աղբյուրը՝ Մելանյա Քեքեջյանի

(41) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>