Կարատեն՝ դաստիարակության մեթոդ և հաջողության գրավական

Դեկտեմբերի 23-ին Հյուսիսային դպրոց-պարտեզի մարմնամարզական դոջոյում՝ դահլիճում, տեղի ունեցավ Կիոկուշինկայ կարատեի գոտու որակավորման քննություն, որին մասնակցեցին սեբաստացի և ոչ սեբաստացի 25 մարզիկ, մարզուհիներ: Նրանք հաջողությամբ հանձնեցին իրենց քննությունը, որի համար  Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպությունը նրանց շնորհեց համապատասխան գունավոր գոտիներ և վկայականներ: Պարգևատրումը հավաստում է այն մասին, որ նրանք յուրացրել են կարատեի արվեստը, տեխնիկան և  հոգևոր պահանջները: Կարատեիստները խոստանում են շարունակել՝ բարելավել իրենց ֆիզիկական, հոգևոր և բարոյական որակները՝ ամենօրյա պարապմունքների միջոցով:

Քննությունն անցկացրեց Կիոկուշինկայ կարատեի հայաստանյան մասնաճյուղի նախագահ շիհան Կարեն Ժամկոչյանը՝ սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանի և սեմպայ Դավիթ Գաբոյանի հետ:

Դիտե՛նք հատվածներ քննությունից և հիշե՛նք, որ արևելյան մշակույթներում երեխայի հեղինակությունը անփոխարինելի է, ուստի  յուրաքանչյուր ընտանիքի կյանքում մարտարվեստը՝ հատկապես կարատեն, նշանակալի տեղ է զբաղեցնում, որով զբաղվում են 4 տարեկանից սկսած: Բազմաթիվ լեզուներում <<դաստիարակել>> բառը ենթադրում է, որ երեխային պետք է պաշտպանել, կերակրել, ապահովել ամեն անհրաժեշտ բաներով: Կարատեն նախ և առաջ կարող է հանդիսանալ հաջող սպորտային կարիերայի սկիզբ, և երկրորդը՝ երեխաների մեջ դաստիարակել հաստատակամություն և կամքի ուժ, որի շնորհիվ երեխան կդառնա անկախ, ինքնապաշտպանված:

Հատվածներ՝ քննությունից

 

 

 

 

(47) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>