2019 հատ ցուկի, որը խորհրդանշում է Ամանորի գալուստը

Դեկտեմբերի 28-ին երրորդ դասարանցի Լառա Պետրոսյանն իր սենսեյի հետ առաջին անգամ մասնակցեց կարատեի տարեվերջյան պարապմունք-միջոցառմանը, որի ընթացքում, որպես ավանդույթ, խմբով խփեցինք 2019 հատ ցուկի՝ ձեռքի հարվածներ և մայա գերի՝ ոտքի հարվածներ: Այնուհետև կարատեիստները խաղացին էստաֆետային խաղեր, որոշ մարզիկներ անգամ պարգևատրվեցին:

Պարապմունքի նպատակը հետևյալն էր՝ ուսուցանել հստակ որոշումներ կայացնելու հմտություն, քաջություն և դրսևորել առավելագույն կամքի ուժ: Բոլոր տարատարիք մարզիկների ներքին մի ուժ առաջ մղեց, և թեպետ հեշտ չէր անդադրում 2019 հատ հարված կատարելը, այնուամենայնիվ ոչ ոք կեսից չհանձնվեց:

(84) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>