Էկոմաթեմատիկա. այցելություն վերամշակման գործարաններ

Հյուսիսային դպրոցի Նկարների պահոցը վերածվել է թափոնների պահոցի: Այնտեղ պահեստավորվում էր ստվարաթուղթն ու ապակին, սակայն երեկվանից էկոզինվորները որոշեցին հավաքված պլաստիկը ևս պահեստավորել այնտեղ: Ամբողջը հավաքեցին տոպրակների մեջ,  կշռեցին և հաշվեցին, թե  քանի կգ պլաստիկ են հավաքել վերջին օրերին:

Այսօր էկոզինվորներն այցելեցին Քլին Լենդ և Կարտոն Տարա՝ պլաստիկի և ստվարաթղթի վերամշակման գործարաններ, տեսան, թե ինչպես են վերամշակում պլաստիկն ու ստվարաթուղթը և ինչ նոր արտադարնք են ստանում դրանցից: Հաճելի էր լսել, որ Քլին Լենդ ընկերությունը տարեկան հազար տոննա թուղթ է արտադրում՝ ստվարաթղթի թափոնից, որն իրացվում է ներքին շուկայում: Տեսանք, թե ինչպես է վերամշակվում հսկայական քանակությամբ պլաստիկը և տեղեկացանք, որ այն որպես հումք արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն՝  սենտեպոնի արտադրության մեջ օգտագործելու համար:

Կարտոն Տարա ընկերությունը ստվարաթղթի վերամշակման գործարանին կից ունի տպագրատուն, որտեղ հրուշակեղենի տուփեր, շնորհավորական բացիկներ և այլ իրեր են արտադրվում:

(70) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>