Ճամբարային ընդհանուր պարապմունք. հունվարի 21-25

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
 ժամը՝ 09:00-09:30

Պատասխանատուներ՝ Քրիստինե Շահբազյան և 4-րդ դասարանցիներ

Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Ծրագրում՝ 

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

1. Զինչ ու զինչ

Զինչուզինչտամլողվորչուն,

զոմազոմաէ,

Զիմլաչակտամլողվորչուն,

Քոմաքոմաէ։

Ոչէառոչհավնեցավզոմազոմաէ,

Ոչէհանծամկալծովենքոմաքոմաէ։


Զինչուզինչտամլողվորչուն,

զոմազոմաէ,

Զիմշապիկտամլողվորչուն,

Քոմաքոմաէ։

Ոչէառոչհավնեցավզոմազոմաէ,

Ոչէհանծամկալծովենքոմաքոմաէ։


Զինչուզինչտամլողվորչուն,

զոմազոմաէ,

Լուսնակգիշերպաքմիտվի,

Քոմաքոմաէ։

Համէառհամհավնեցավ,

Զոմազոմաէ,

Համէհանծամկալծովեն,

Քոմա քոմա է։

2.Կանաչեցավ ծառն ի խնկին

1.Կանաչացավ ծառն ի խընկին,

Կանաչացավ ծառճուղերով,

Մեր թագավոր խերովմերով:

 2. Կանաչացավ ծառն ի խընկի,

Կանաչացավ ծառ ճուղերով,

Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչացավ ծառն ի ծիրան,

Կանաչացավ ծառճուղերով,

Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչացավ ծառն ի նըշին,

Կանաչացավ ծառ ճուղերով,

Մեր թագավոր ընկերքներով:

 

Մեր թագավոր սուրբ քավորով

3. Սաթոյին գովելու համար

Աղջիինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկմունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սու նունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

4. Թագվոր քո ձիու

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղասղանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Զանգին էր ոսկի:

Երգում ենք անգլերեն

  • Դյուցազնապատում նախագծի ընթերցումներ
Արտաշես և Սաթենիկ
 
ՀեծավարիարքայնԱրտաշէսիսեաւնգեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Արտաշես և Արտավազդ

Եթէ դու յորս հեծցիս

ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Տորք Անգեղ

Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Սասունցի Դավիթ

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

(45) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>