Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժ անտառապարկում

Հունվարի 18-ին  Հյուսիսային դպրոցի  1-ին դասարանի սովորողներն ու 5 տարեկանները՝ մարզիչներ ընկեր Միքայելի և ընկեր Գևորգի ուղեկցությամբ այցելեցին Ջրվեժ անտառապարկ: Հունվարյան առատ ձյունն անտառապարկը վերածել էր իրական հեքիաթի: Ընկեր Միքայելը սովորողներին մանրամասն բացատրեց սահնակով սահելու հմտությունները, իսկ հետո սկսեցինք միմյանց օգնելով անդադար սահել, ձնագնդի խաղալ  և զվարճանալ:

Օրը  հագեցած էր ջերմ ու հաճելի ակնթարթներով: Սովորողները դպրոց վերադարձան բարձր տրամադրությամբ:

Տեսանյութը՝ այստեղ

(54) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>