Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ Փետրվարի 4-ից 8-ը

Ժամանակացույցը՝ փետրվարի 4-8, ժամը՝  9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ Աննա Ֆրանգյան և ընկերներ

08:50՝  Միասնական ունկնդրում՝  Մոցարտ

1.Մանկական սիմֆոնիա

2. Թուրքական մարշ

Հատված պատարագից. ուսուցում՝

ՀԻՇԵԱ ՏԵՐ

Հիշեա տեր և ողորմեա,
Տեր ողորմեա, քեզ տէառն ընդ անձ
Եղիցուք Տեր ողորմեա,
Տեր ողորմեա, տեր ողորմեա:

Ուրախ մարմնամարզություն

Միասնական կատարումներ՝

Տերընդեզ

Տերընդեզ դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատվես օձեն, չարեն,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

 

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Աղջկե՛ք, պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

 

Երգում ենք անգլերեն

Երգում ենք ռուսերեն

Միասնական ընթերցումներ

Կարդում ենք Թումանյան

 

ԿՌՈՒՆԿՆԵՐ

 

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

1907

 

ԱՐՏՈՒՏԻԿ

 

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

1908

 

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

 

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

1907

 

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(Ժողովրդական)

 

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

1907

Ազգային պարեր՝Թաշկինակներով պար

Շավալի

Ծննդյան շնորհավորանք

Հայտարարություններ

Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

(32) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>