Առավոտյան ընդհանուր պարապմունք. փետրվարի 11-15

Ժամանակացույցը՝ փետրվարի 11-15, ժամը՝  9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

08:50՝ Միասնական թումանյանական ունկնդրում՝  

 1,«Վարդը»- Ռոմանոս Մելիքյան, ջազ  մշակում

2.«Կիկոսի մահը»-Բամբիռ

3. ԱԽ, ի՜նչ լավ է

9.00 «Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Ուրախ մարմնամարզություն

Միասնական կատարումներ՝

Երգում ենք անգլերեն

Երգում ենք ռուսերեն

Նախագիծ՝ Թումանյանը բերանացի

Ազգային պարեր՝

Փալանչո

Էջմիածին

Ծննդյան շնորհավորանքներ

Այլ հայտարարություններ

Երգերի բառեր՝

Տերընդեզ

Տերընդեզ դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատվես օձեն, չարեն,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

Այլի, հո

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

(24) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>